Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում վարչապետն այս պահին հանդիպում է ունենում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Առանձնահատուկ ջերմ ողջույններ եմ հղում ջավախահայությանը եւ ներողություն եմ խնդրում, որ այս անգամ չստացվեց այցելել Ջավախք»,-ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև հիշեց, որ նախորդ այցի ընթացքում շնիկ է նվեր ստացել․ «Հիմա ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Արջուկը (Արջուկ ենք դրել անունը) հիմա Կոնդի կառավարական առանձնատների տերն ու տիրականն է: Ամբողջը գտնվում է նրա վերահսկողության տակ»,- ասաց Փաշինյանը: