Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    494,5
    501,5

  • EUR

    535,5
    547,5

  • RUB

    6,39
    6,74

Կարևոր իրադարձություններ

«ԱԱԾ-ն մաքրվելու է այն մարդկանցից, որոնք դավաճան են, արատավորում են սպայի պատիվը». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

03 Մարտ, 2020 16:26
«ԱԱԾ-ն մաքրվելու է այն մարդկանցից, որոնք դավաճան են, արատավորում են սպայի պատիվը». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

Ազգային ժողովում ԼՀԿ խմբակացության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե փետրվարի 26-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավապահ համակարգում նախկինում բառի բուն իմաստով դավաճաններ են եղել, որոնք խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարին,  առաջնորդվել են այլ հաշվարկներով և հանձնարարություններով, ի՞նչ է արել այս ուղղությամբ ԱԱԾ-ն:

Էդուարդ Մարտիրոսյանը հայտարարեց, որ դա ընթացիկ գործընթաց է, որը պաբերաբար ԱԱԾ-ում արվում է:

«ԱԱԾ-ն մաքվելու է այն անձանցից, ովքեր դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը: Մենք ինքնամաքրման գործընթացով ենք զբաղվելու»:

Գորգիսյանը շեշտեց, որ խոսքը վերաբերում է կոնկրետ կոռուպցիայի դեմ խոչընդոտներ ստեղծելուն:

«Մենք դրա մասին  կտեղեկացնենք, երբ ունենանք տվյալներ»,-ասաց Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին