Կարևոր իրադարձություններ

Կրեմլը հաստատել է Պուտինի և Էրդողանի հանդիպման ամսաթիվը

03 Մարտ, 2020 13:47
Կրեմլը հաստատել է Պուտինի և Էրդողանի հանդիպման ամսաթիվը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կհանդիպեն Մոսկվայում մարտի 5-ին, հաստատել է Կրեմլի մամուլի ծառայությունը. հայտնում է Ռիա Նովոստին:

Երկու երկրների ղեկավարները կքննարկեն սիրիական Իդլիբում իրավիճակի սրման հարցը:

«Մարտի 5-ին ՌԴ նախագահ Պուտինը բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Քննարկվելու են սիրիական կարգավորման խնդիրները ՝ հաշվի առնելով Իդլիբի էսկալացիոն գոտում իրավիճակի ներկա սրումը», - ասված է ՌԻԱ Նովոստիի տարածած հաղորդագրության մեջ:

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին