Կարևոր իրադարձություններ

Իրանը Ռուսաստանից օգնություն է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարում

03 Մարտ, 2020 13:20
Իրանը Ռուսաստանից օգնություն է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարում

Թեհրանը Մոսկվայից օգնություն է խնդրել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Ջալալին. այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Ջալալին հաստատել է , որ զրույց է տեղի ունեցել և հավելել է, որ Թեհրանը ողջունում է մարդասիրական օգնությունը բոլոր երկրներից:
Հիշեցնենք, որ Իրանը չորրորդն է Չինաստանից, Հարավային Կորեայից և Իտալիայից հետո կորոնավիրուսով վարակվածների թվով: Երկրում գրանցվել է վարակի 1501 դեպք, մահացել է 66 մարդ:

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին