Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք՝ Կոտայքում. Նոր Հաճնի կամրջի վրա հայտնաբերվել է Mercedes, իսկ տիրոջ դին՝ կամրջի տակ. Shamshyan.com

03 Մարտ, 2020 11:40
Ողբերգական դեպք՝ Կոտայքում. Նոր Հաճնի կամրջի վրա հայտնաբերվել է Mercedes, իսկ տիրոջ դին՝ կամրջի տակ. Shamshyan.com

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա՝ դռները բաց վիճակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մաս։

Ոստիկանները կամրջի վրա հայտնաբերել են Mercedes մակնիշի 11 AT 101 համարանիշի ավտոմեքենան, և 1 ժամից ավելի որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սեդրակ Ա-ի դին։ Փրկարարները դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի շտապօգնության բրիգադի ավտոմեքենային։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին