Կարևոր իրադարձություններ

Վարչապետը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ

03 Մարտ, 2020 11:20
Վարչապետը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ջերմությամբ եմ հիշում Ալմաթիում կայացած մեր հանդիպումը, որն անցավ մեր ավանդական երկկողմ հարաբերություններին բնորոշ բաց և փոխադարձ վստահության մթնոլորտում: Հույս ունեմ, որ մեր կառուցողական և վստահելի երկխոսությունը կշարունակվի:

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը շարունակում է ամրապնդվել, ինչպես նաև զարգանալ նոր ուղղություններով: Համոզված եմ, որ այս առումով մենք դեռ ունենք չօգտագործված ներուժ: Դա հատկապես վերաբերում է եվրասիական ինտեգրացիոն տարածքի շրջանակում համագործակցությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին