Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերյանում թալանել են տեղի հայտնի ԱՁ տնօրենի բնակարանը` պատճառով 7 մլն դրամի վնաս

03 Մարտ, 2020 10:45
Նոյեմբերյանում թալանել են տեղի հայտնի ԱՁ տնօրենի բնակարանը` պատճառով 7 մլն դրամի վնաս

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 1-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Կամո Մ.-ն դիմել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ փետրվարի 27-ի ժամը 09:30-ից մինչև ժամը 17:35-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր տան մուտքի դուռը և այնտեղից կատարել գոողություն:

Ոստիկաններին ու քննիչներին Կամո Մ.-ն հայտնել է, որ ննջասենյակի պահարանից հափշտակել են խոշոր չափի գումար, տարբեր տեսակի ոսկյա զարդեր և ընդհանուր առմամբ իրեն պատճառվել մոտ 7 մլն դրամի վնաս: Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Շամշյանի տեղեկություններով՝ Կամո Մ.-ն Նոյեմբերյանում հայտնի է որպես «Մամյան Կամո» ԱՁ տնօրեն:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին