Կարևոր իրադարձություններ

Եվս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել, կորոնավիրուս չի ախտորոշվել. Նիկոլ Փաշինյան

03 Մարտ, 2020 09:05
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Եվս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել, կորոնավիրուս չի ախտորոշվել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել: 

Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտը վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:

Եթե իրավիճակում փոփոխություն կլինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով»: 

 

Լրահոս

Դիտել ավելին