«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին մոտ մեկ ամիս առաջ քննիչները հորդորել են գործի համար կարեւոր բան պատմել՝ դրա դիմաց խոստանալով նրան ազատ արձակել: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Լիանա Կարապետյանի որդին՝ Դավիթ Սահակյանը:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերի 22-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր: Եվ ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրված մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին եւ Արշակ Ջերջերյանին, իսկ փետրվարի 28-ին էլ մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում