Կարևոր իրադարձություններ

Ուշագրավ իրավիճակ՝ մսամթերքի շուկայում. «Փաստ»

03 Մարտ, 2020 08:11
Ուշագրավ իրավիճակ՝ մսամթերքի շուկայում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում ուշագրավ իրավիճակ է սննդամթերքի շուկայում: Ինչպես հայտնի է, տարեսկզբից նկատվում է ձվի գնի նվազում, ինչի հետ կապված՝ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում: Գների հետ կապված որոշակի փոփոխություններ են նկատվում նաեւ մսամթերքի շուկայում: 

«Փաստի» լրագրողները նկատել են, որ որոշակիորեն էժանացել է «Բեկոն» եւ «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքը: Փոխարենը նկատելի է «Աթենք» ընկերության արտադրանքի գնի բարձրացում: 

Մեր լրագրողները մի քանի սուպերմարկետներում զրուցել են նաեւ գնորդների հետ, որոնք եւս փաստել են մսամթերքի շուկայում տեղի ունեցող տարօրինակ երեւույթների առկայությունը:

 Հաշվի առնելով, որ գնի բարձրացում նկատվել է «Աթենքի» մսամթերքի պարագայում, փորձեցինք այդ կազմակերպությունից ճշտել պատճառները: Ընկերությունից նշեցին, որ պատասխանելու համար անհրաժեշտ է գրավոր հարցում, որն արդեն ուղարկվել է: Պատասխանն ստանալու պարագայում այն նույնպես կհրապարակենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին