Կարևոր իրադարձություններ

«Կոռուպցիայի դեմ պայքարն այլ փուլ կմտնի՝ ունենալով լուրջ արդյունքներ»․ Վարչապետի խորհրդական

02 Մարտ, 2020 22:40
Հեղինակ՝ Մեսրոպ Առաքելյան
«Կոռուպցիայի դեմ պայքարն այլ փուլ կմտնի՝ ունենալով լուրջ արդյունքներ»․ Վարչապետի խորհրդական

Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս շաբաթ խորհրդարանը քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, որը հեղափոխությունից հետո անցումային արդարադատության կարևորագույն գործիքներից է լինելու:

Կոռուպցիայի դեմ պայքարը, որը բավական դանդաղ է ընթանում պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այս օրենքով էականորեն այլ փուլ կմտնի՝ ունենալով լուրջ արդյունքներ:

Հարկ է ընդգծել, որ օրենքի իմաստով գույքը ներառում է ոչ միայն անշարժ գույքը, այլ նաև արժեթղթերը: Այսինքն, օրենքով բռնագանձման է ենթակա լինելու նաև նախկին ու գործող պաշտոնյանների և իրենց ընտանիքների անդամների հետ կապված անձանց պատկանող ընկերությունների բաժնեմասերը, որոնք ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով:

Տարիներ շարունակ առկա են բազմաթիվ հրապարակումներ՝ նախկին պաշտոնյաների գույքերի և ընկերությունների վերաբերյալ, որոնք իրավապահ մարմինների համար պետք է հանդիսանան ուսումնասիրության առարկա՝ օրենքի շրջանակներում»:

 

Լրահոս

Դիտել ավելին