Կարևոր իրադարձություններ

Խնդրում ենք Ծաղկաձորի վերաբերյալ չտարածել կեղծ, չստուգված և ոչ վստահելի աղբյուրներից տեղեկություններ․ Ծաղկաձորի համայնքապետարան

02 Մարտ, 2020 22:17
Հեղինակ՝ Ծաղկաձորի համայնքապետարան
 Խնդրում ենք Ծաղկաձորի վերաբերյալ չտարածել կեղծ, չստուգված և ոչ վստահելի աղբյուրներից տեղեկություններ․ Ծաղկաձորի համայնքապետարան

Ծաղկաձորի համայնքապետարանը հայտարություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ և լրատվամիջոցների պատասխանատուներ.
Տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին Ծաղկաձորում առանց որևե խուճապի իրենց հանգիստն են անցկացնում ՌԴ-ի և այլ պետությունների հարյուրավոր քաղաքացիներ և չեն մտածում ժամանակից շուտ հետ վերադարձի մասին։
Խնդրում ենք առանձին անհատներին և լրատվամիջոցների պատասխանատուներին չտարածել Ծաղկաձոր քաղաքի վերաբերյալ չստուգված, ոչ վստահելի աղբյուրներից տեղեկություններ:Ինչպես նաև ծաղկաձորցիների անունից ելույթ ունեցող, անպատասխանատու հայտարարություններ անող անձանց ելույթները չընդունել որպես ծաղկաձորցիների համընդհանուր կարծիք, քանզի դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Օրինակ` այսօր news.am լրատվական կայքում Ծաղկաձորի վիճակի վերաբերյալ տեղեկություն հայտնող անձը ծաղկաձորցի չի և չի տիրապետում իրավիճակին, քանզի Ծաղկաձորում մարտի սկզբից հյուրերը հիմնականում այցելում են հանգստյան օրերին:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված հյուրանոցից մինչև ճոպանունի տանող ճանապարհը կազմում է մոտ 2 կիլոմետր, իսկ քաղաքի կենտրոնից մոտ 3,5 կիլոմետր:

Կից ներկայացնում ենք լուսանկարներ՝ արված այսօր ժամը 21:00 -ին՝ Ծաղկաձորի հասարակական վայրերում»,- ասված է հայտարաության մեջ:

На изображении может находиться: 2 человека, люди сидят и в помещении На изображении может находиться: велосипед

На изображении может находиться: люди стоят, автомобиль и на улице На изображении может находиться: ночь, автомобиль, дерево и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, ночь и на улице На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին