Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանը չի ընդունում մեղադրանքը

02 Մարտ, 2020 20:16
Սեյրան Օհանյանը չի ընդունում մեղադրանքը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես կասկածյալ առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով, չի ընդունում մեղադրանքը։  Այս մասին 24news.am-ի հետ զրուցում ասել է նախկին նախարարը։

«Մեղադրանքը չեմ ընդունում։ Դրանով զբաղվել է բացառապես Էներգետիկայի նախարարությունը»,- ասել է Օհանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

Առավել մանրամասն՝ սկզբնացբյուր կայքում

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին