Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բադասյանի հրամով ուսումնասիրություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային մարմնում

02 Մարտ, 2020 20:00
Ռուստամ Բադասյանի հրամով ուսումնասիրություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային մարմնում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանի համաձայն՝ ԱՆ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 11-ից մինչև 2020 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում արված գրառումներից մեկում անդրադարձ էր կատարել ՔԿԱԳ նշված տարածքային մարմնի գործունեությանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին