Կարևոր իրադարձություններ

«Առանձնակի հուզիչ էր իմանալ, որ Քուվեյթի 14-րդ էմիրի դուստեր տատիկը՝ Եղիսաբեթը, հայուհի էր»․ Աննա Հակոբյան

02 Մարտ, 2020 19:09
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
«Առանձնակի հուզիչ էր իմանալ, որ Քուվեյթի 14-րդ էմիրի դուստեր տատիկը՝ Եղիսաբեթը, հայուհի էր»․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրառմամբ․

«Հյուրընկալել եմ Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին՝ համարձակ, հայրենասեր ու շատ նպատակասլաց մի կնոջ, ում անցած ուղին, գործունեությունն ու ծրագրերը ոգևորում և հիացնում են։

Առանձնակի հուզիչ էր իմանալ, որ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի տատիկը՝ Եղիսաբեթը, հայուհի էր․ 1915 թվականի Հայոց ցեղասպանության օրերին Զեյթունից գաղթել է Դեր Զոր և այնտեղ հանդիպել իր ապագա ամուսնուն։

Քուվեյթի արքայադուստրը ջերմությամբ էր հիշում տատիկին՝ հավելելով, որ նա մեծ ազդեցություն է ունեցել իր կյանքում և անընդհատ հորդորել է չհանձնվել ու պայքարել հանուն նպատակների»։

На изображении может находиться: 2 человека, люди стоят и в помещении

На изображении может находиться: 2 человека, люди сидят, стол и в помещении

На изображении может находиться: 2 человека, люди сидят, стол и в помещении

На изображении может находиться: 2 человека, люди сидят, стол и в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին