Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում` «Շերեմետևոյում», վայրէջք է կատարել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որում մահացած ուղևորի են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Ռեգիոն-օնլայնը»:
Դեռ հայտնի չէ՝ մահացողը կի՞ն է, թե՞ տղամարդ: Նրա տարիքը նույնպես չի հաղորդվում: Մահացածի մարմինը կփոխանցեն փորձագետներին, ովքեր կփորձեն ճշտել նրա մահվան հստակ պատճառը: