Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    505

  • EUR

    536,5
    548,5

  • RUB

    6,36
    6,76

Կարևոր իրադարձություններ

Պատգամավորն ահազանգում է․ մանկապարտեզի տնօրենը հրավիրել է աշխատողներին` պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա

02 Մարտ, 2020 17:17
Պատգամավորն ահազանգում է․ մանկապարտեզի տնօրենը հրավիրել է աշխատողներին` պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությանը նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մեկ շաբաթով փակվելու են մանկապարտեզները, դպրոցները, ԲՈՒՀ-երը։ Այսպիսով գարնանային արձակուրդները երկարաձգվեցին մարտի 2-ից մինչև մարտի 8-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1 դեպք, Իրանից ժամանած Հայաստանի քաղաքացու մոտ։

Կառավարությունը որոշել էր միջոցներ ձեռնարկել և 32 քաղաքացի, ովքեր վերադարձել էին Իրանից այդ չվերթով, այժմ՝ հատուկ պայմաններով պահվում են Ծաղկաձորի Գոլդեն Փելիս հյուրանոցում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, սակայն ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատակիցներին և պատճառաբանել, որ աշխատավարձ չեն ստանա։  

Սոֆյա Հովսեփյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ տվյալ մանկապարտեզը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 137 մանկապարտեզն է։ Փորձեցինք կապ հաստատել տվյալ մանկապարտեզի հետ, սակայն հեռախոսահամարը չպատասխանեց։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ես այդպսիսի տեղեկություն չունեմ։ Այսինքն այդ տեղեկությունը չեմ կարող հաստատել, որ սպառնացել են, աշխատավարձի ինչ-որ աշխատանքի պահումներով, համենայնդեպս այդպիսի բան ոչ ոք չի կարող անել։ Այդպիսի ցուցում համենայնդեպս ոչ ոք չունի։ Եթե ինչ որ մեկը հղում է անում քաղաքապետարանին եղած ցուցումներին, քաղաքապետարանից նման ցուցում չի եղել։ Ինչ վերաբերում է՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայանության տակ գտնվող արվեստի, մշակույթի , երաժշտական կամ՝ մարզական դպրոցներին, տնօրենները կարող են իրենց հայեցողությամբ հրավիրել աշխատակիցներին, ինչ-որ ցուցումներ տալու, հետագա գործողությունների վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ իրենց կարող են պարտադրել, որ ամբողջ այս ընթացքում գան, և ամբողջ աշխատաժամանակում ներկա գտնվեն դպրոցներում կամ մանկապարտեզներում»։

Հակոբ Կարապետյանը հավելեց նաև, որ իրենք աշակերտների ծնողներից կամ ուսուցիչներից որևէ ահազանգ չեն ստացել։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կառավարությունում  կորոնավիրուսի վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 32-ից 9 քաղաքացու մոտ կասկածվում է կորոնավիրուս, որոնց պետք է թեստավորեն։

 Պատգամավորն ահազանգում է․ մանկապարտեզի տնօրենը հրավիրել է աշխատողներին` պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին