Կարևոր իրադարձություններ

Գերմանացի նախարարը կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է սեղմել Մերկելի ձեռքը

02 Մարտ, 2020 17:47
Գերմանացի նախարարը կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է սեղմել Մերկելի ձեռքը

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը այսօր հրաժարվել է սեղմել Մերկելի ձեռքը՝ կորոնավիրուսի պատճառով. հայտնում է Ռիա Նովոստին:

Բեռլինում միգրանտների միությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերկելը նախարարին պարզեց իր ձեռքը, բայց նախարարը չպատասխանեց նրան:

Մերկելը իրավիճակը հումորով ընկալեց, բարձրացրեց երկու ձեռքերը և ցույց տվեց նախարարին իր ափի մակերեսը: Վերջում երկուսն էլ ծիծաղեցին:

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին