Կարևոր իրադարձություններ

Վրաստանը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին

02 Մարտ, 2020 16:55
Վրաստանը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին

Թբիլիսիի կենտրոնական փողոցներում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցին ընդառաջ կախվել են Վրաստանի և Հայաստանի դրոշները, հայտնում է «Ալիք Մեդիան»: Սա ՀՀ վարչապետի թվով երկրորդ պաշտոնական այցն է Վրաստան:

ՀՀ վարչապետի այցը Վրաստան  երկօրյա է և տեղի կունենա մարտի 3-4-ը:

Բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունը տեղի կունենա կառավարության շենքում: Հայ գործընկերոջը կդիմավորի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Օրակարգում են վարչապետների հանդիպումներն ինչպես դեմառդեմ, այնպես էլ լայն ձևաչափով, ինչից հետո Գախարիան և Փաշինյանը լրատվամիջոցների համար հայտարարություն կանեն:

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ: Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի հերոսների հրապարակում հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնականության համար զոհված հերոսների հուշակոթողի մոտ:

ՀՀ վարչապետի այցը կավարտվի մարտի 4-ին:
 

Լրահոս

Դիտել ավելին