Կարևոր իրադարձություններ

Գերմանացի փորձագետը պատմել է, թե ինչպես կարելի է ոչնչացնել կորոնավիրուսը

02 Մարտ, 2020 16:35
Գերմանացի փորձագետը պատմել է, թե ինչպես կարելի է ոչնչացնել կորոնավիրուսը

Կորոնավիրուսը ոչնչացնելու համար բավական է ձեր ձեռքերը օճառով և ջրով լվանալ, իսկ դիմակները բավարար պաշտպանություն չեն վիրուսի դեմ,- Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է հիգիենայի և շրջակա միջավայրի բժշկության ինստիտուտի ղեկավար Պետրա Գաստմայերը. հայտնում է Ռիա Նովոստին:

«Ձեռքերի մանրակրկիտ լվացումը օճառով և ջրով լիովին բավարար են վիրուսը ոչնչացնելու համար: Իհարկե, ուղևորության ժամանակ, միշտ չէ, որ հասանելի է ջուրը, այդ իսկ պատճառով նախընտրելի է վերցնել փոքրիկ շիշ և ախտահանող միջոց:
Կարևոր է, որ ախտահանող միջոցները լինեն յուրաքանչյուր սպասասրահում, որովհետև արագությունը շատ կարևոր է և միշտ չէ, որ լինում են ազատ ծորակներ:

Փորձագետի խոսքով ՝«բուժանձնակազմին անհրաժեշտ են դիմակներ, քանի որ նրանք պետք է պաշտպանվեն իրենց հիվանդների հետ շփման ժամանակ, բայց մեզ բոլորիս համար իմաստ չունի դիմակներ կրել»:
«Դա չի օգնում, դա հաստատվել է Չինաստանում և Ճապոնիայում, որտեղ այժմ հիվանդությունը տարածված է: Այս ամենը ցույց է տալիս, որ սա սխալ եղանակ է», - ասաց փորձագետը:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին