Փետրվարի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում կողոպուտի դեպք արձանագրվեց։ Տուժողը օտարերկրյա քաղաքացի էր։ 18-ամյա աղջկան կողոպտել էին Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում։ Հաղորդման համաձայն՝ փետրվարի լույս 24-ի գիշերը մի երիտասարդ աղջկա կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել ու բացահայտ հափշտակել պայուսակը, որի մեջ եղել էր փող, անձնագիր ու բանկային քարտ։
Դեպքի օրը՝ ժամը 15.45-ի սահմաններում, կասկածվողն իրենց թաղամասում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հափշտակված պայուսակը։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։