Կարևոր իրադարձություններ

Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում խուճապի չմատնվել կորոնավիրուսի պատճառով

02 Մարտ, 2020 16:10
Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում խուճապի չմատնվել կորոնավիրուսի պատճառով

Նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է, բայց դեռևս խուճապի չպետք է մատնվել, ասել է առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրյակիդեսը. հայտնում է Ռիա Նովոստին:

«Չնայած այն հանգամանքին, որ այս զարգացող իրավիճակը հստակ մտահոգություններ է առաջացնում, խուճապի և ապատեղեկատվության ժամանակը չէ: Մենք պետք է մնանք հանգիստ, որպեսզի կատարենք անհրաժեշտ աշխատանքները, պայքարենք այս հիվանդության դեմ», - ասել է եվրահանձնակատարը:

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Դեր Լեյենը, իր հերթին ավելացրեց, որ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը այսօր ասել է, որ ռիսկերի մակարդակը միջինից բարձրացել է ԵՄ-ի բնակչության համար, այսինքն ՝ վիրուսը շարունակում է տարածվել:

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

Լրահոս

Դիտել ավելին