Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

02 Մարտ, 2020 12:55
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև  վարչապետի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին