Կարևոր իրադարձություններ

Եթե կորոնավիրուսի նոր դեպք արձանագրվի, բոլորն անմիջապես կտեղեկացվեն դրա մասին. Արսեն Թորոսյան

02 Մարտ, 2020 12:30
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Եթե կորոնավիրուսի նոր դեպք արձանագրվի, բոլորն անմիջապես կտեղեկացվեն դրա մասին. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ եթե կորոնավիրուսով վարակման նոր դեպք արձանագրվի, բոլորն անմիջապես կտեղեկացվեն դրա մասին:

«Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ` նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։

Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին»,- գրել է նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին