Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանը Հայաստանի հետ 40 մլն դոլարի ռազմական համաձայնագիր է կնքել. հնդկական ԶԼՄ-ներ

02 Մարտ, 2020 13:00
Հնդկաստանը Հայաստանի հետ 40 մլն դոլարի ռազմական համաձայնագիր է կնքել. հնդկական ԶԼՄ-ներ

Ըստ հնդկական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների` Հնդկաստանը Հայաստան ռադիոտեղորոշիչներ մատակարարելու համար 40 մլն դոլար արժողությամբ համաձայնագիր է կնքել:

Ռադարների համակարգը մշակվել է Պաշտպանության հետազոտությունների և զարգացման պետական  էլեկտրոնիկայի և ռադիոլոկացիոն զարգացման հիմնարկում:

Պայմանագիրը նախատեսում է 4 Swathi ռադարների մատակարարում, որոնք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ և ճշգրիտ հայտնաբերում 50 կմ հեռավորությամբ: Ռադարները հայտնաբերել կարող են թե´ ականանետները, թե´ արկերը, թե´ հրթիռները:

Հնդկաստանը արդեն սկսել է ռադիոտեղորոշիչ համակարգը Հայաստանին մատակարարելու գործընթացը: Նշվում է, որ հնդկական բանակն այս համակարգերը կիրառում է Քաշմիրի շփման գծում:

Հնդկական կայքերն ընդգծում են, որ Հայաստանը նաև իրականացրել է ռուսական և լեհական համակարգերի փորձարկումներ, բայց արդյունքում ընտրել է հնդկական համակարգը: Որպես գործարքի մաս` Նյու Դելին 4 նման համակարգ կմատակարարի Հայաստանին:

 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին