Կարևոր իրադարձություններ

Բեռլինում գրանցվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը

02 Մարտ, 2020 12:50
Բեռլինում գրանցվել է  կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել Բեռլինում, հիվանդը հոսպիտալացվել է և գտնվում է կայուն վիճակում, այս մասին այսօր ասաց Բեռլինի առողջապահության գլխավոր վարչությունը. հայտնում է Ռիա Նովոստին:

«Վարակված անձը Միթթե շրջանում բնակվող մի երիտասարդ է: Նրա վիճակը կայուն է: Նա մեկուսացված է կլինիկայում, նրան վերահսկում են», - ասված է ղեկավարության հաղորդագրության մեջ:

Իշխանությունները հայտնաբերել են ևս տասը մարդու, ովքեր կապ են ունեցել հիվանդի հետ: Նրանք բոլորը գտնվում են կարանտինի մեջ, և նրանց մոտ ստուգվելու է վիրուսի առկայությունը: Իշխանությունները շարունակում են փնտրել այլ անձանց, որոնց հետ հնարավոր է, որ հիվանդը շփում է ունեցել:

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին