Կարևոր իրադարձություններ

Սանկտ Պետերբուրգի վիրուսաբանները հայտնել են, թե երբ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

02 Մարտ, 2020 12:35
Սանկտ Պետերբուրգի վիրուսաբանները հայտնել են, թե երբ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Ռուսաստանի պատվաստանյութերի և շիճուկների Սանկտ Պետերբուրգի գիտահետազոտական ինստիտուտը մտադիր է այս տարվա երրորդ եռամսյակում ստեղծել պատվաստանյութ կորոնավիրուսային վարակի դեմ, հայտնում է РИА Новости- ն:

Չորրորդ եռամսյակում պլանավորվում է սկսել փորձարկումը կենդանիների վրա, ավելացրեց ինստիտուտի մասնագետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինստիտուտը աշխատում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա:

«Նախնական տարբերակը սպասվում է 2020 թվականի երրորդ եռամսյակում, իսկ չորրորդ եռամսյակում նախատեսվում է սկսել հետազոտությունները կենդանիների վրա», - ասաց ինստիտուտի փորձագետներից մեկը:

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին