Կարևոր իրադարձություններ

Ֆիլիպինների առևտրի կենտրոններից մեկում զինված տղամարդը պատանդ է վերցրել մոտ 30 մարդու

02 Մարտ, 2020 10:16
Ֆիլիպինների առևտրի կենտրոններից մեկում զինված տղամարդը պատանդ է վերցրել մոտ 30 մարդու

Ֆիլիպինների Սան-Խուան քաղաքի V-Mall առևտրի կենտրոնում զինված տղամարդը պատանդ է վերցրել մոտ 30 մարդու։ Այս մասին հայտնում է The Strairs Times-ը։

Քաղաքապետ Ֆրանսիս Զամորայի խոսքով՝ չարագործն առևտրի կենտրոնի անվտանգության նախկին աշխատակիցն է։ Հարձակումից առաջ տղամարդը փորձել է նախկին գործընկերներին համոզել միասին իրականցնել հարձակում առևտրի կենտրոնի ղեկավարության վրա։ Նշվում է, որ պատանդների մեծ մասը V-Mall-ի աշխատակիցներն են։

Շենքից կրակոցներ են լսվում։ Հնարավոր է, որ հանցագործի մոտ նռնակներ լինեն։ Քաղաքի ոստիկանապետը բանակցություններ է վարում չարագործի հետ։ The Washington Post-ն իր հերթին հայտնում է, որ իրավապահները գրոհ են ձեռնարկել, հրազենային վնասվածքով մի մարդու հոսպիտալացրել են։

 

Լրահոս

Դիտել ավելին