Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը՝ ուսումնական հաստատությունների աշխատակիցներին

01 Մարտ, 2020 22:00
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը՝ ուսումնական հաստատությունների աշխատակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Տեսանյութից հետո ծագած նոր հարցերի պատասխանները:

Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, կայացվել է որոշում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը:

Նշված ժամանակահատվածում չեն գործի նաև բարձրագույն, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները: Սույն որոշումը վերաբերում է նաև ուսումնական հաստատությունների ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ»:

 

Լրահոս

Դիտել ավելին