Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի պատճառով ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը չի անցկացվի

01 Մարտ, 2020 13:25
Կորոնավիրուսի պատճառով ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը չի անցկացվի

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ռումինիայի ծանրամարտի ֆեդերացիայի հետ քննարկումներից չեղարկել է աշխարհի երիտասարդական առաջնության անցկացումը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, հաղորդում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Առաջնությունը նախատեսված էր մարտի 14-ից 21-ը, 80 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բուխարեստում նախատեսված էին նաև միջազգային ֆեդերացիայի հերթական կոնգրեսն ու գործադիր կոմիտեի նիստը։ Այդ միջոցառումները ևս չեղարկվել են։

Բուխարեստում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի մի քանի դեպք։

 Ըստ՝ sport.news.am կայքի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին