Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ցավոք ունեցանք․ Նիկոլ Փաշինյան

01 Մարտ, 2020 09:05
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ցավոք ունեցանք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մեր երկրում կորոնավիրուսով հիվանդացության դեպքի առկայության վերաբերյալ։ Վարչապետի գրառումը՝ ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։

Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։

Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին