Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

01 Մարտ, 2020 08:51
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մոտ 2 ժամ առաջ, կրկնակի քննությամբ հաստատվեց նոր կորոնավիրուսի առկայությունը Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ։

Դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները կներկայացնեմ վաղը ժամը 12:00 առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին