Կարևոր իրադարձություններ

Արցախում քաղաքացին ավտոմեքենայով հարվածել է ՃՈ ավտոմեքենաներին և դիմել փախուստի

29 Փետրվար, 2020 16:50
Արցախում քաղաքացին ավտոմեքենայով հարվածել է ՃՈ ավտոմեքենաներին և դիմել փախուստի

Արցախի հանրապետության ոստիկանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ փետրվարի 29-ին, ժամը 00:25-ի սահմաններում «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ. Գ.-ն, չենթարկվելով ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողի՝ ավտոմեքենան կանգնեցնելու մասին օրինական պահանջին, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 35 շենքի դիմաց դիտավորությամբ հարվածել է ԱՀ ոստիկանության ՃՈ-ի «Հունդայի» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև հարվածել «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենային և դիմել փախուստի:

«ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է Ազատամարտիկների-Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում:

Մ. Գ.-ն բերվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն: Վերջինս ավտոմեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին