Կարևոր իրադարձություններ

Պակիստանում գնացքը բախվել է ավտոբուսին. կա առնվազն 30 զոհ

29 Փետրվար, 2020 12:15
Պակիստանում գնացքը բախվել է ավտոբուսին. կա առնվազն 30 զոհ

Պակիստանում գնացքը բախվել է ավտոբուսին, զոհվել է առնվազն 30 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է The News-ը:

Դեպքը տեղի է ունեցել Պակիստանի Ռոհր քաղաքի մերձակայքում գտնվող խաչմերուկում: Մի քանի տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել:

Պատահարի մանրամասները և դրա պատճառները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին