Կարևոր իրադարձություններ

«Ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են ծանր դրության առջև. «Ժողովուրդ»

29 Փետրվար, 2020 09:58
«Ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են ծանր դրության առջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունի։ Յուրաքանչյուր կողմից պետք է 4016 անդամ ներկայացված լինի, իսկ ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Եվ այս առումով «Ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են ծանր դրության առջև. նրանք անգամ դիմել էին նախկին իշխանական Հանրապետականին ու «Դաշնակցությանը», նաև խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանին» ու «Բարգավաճ Հայաստանին»՝ «Ոչ»-ի քարոզչական կողմից հանձնաժողովներում ընդգրկվելու խնդրանքով։

Այս օրերին «Ոչ»-ի կողմնակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր տեղամասերում ներկայացուցիչներ ունենան։ Եվ, ահա, բացի ԲՀԿ-ից, մյուսներն, ըստ էության, դեմ չեն, որպեսզի իրենց լիազորված անդամները «Ոչ»-ի կողմից ներկայացված լինեն տեղամասային հանձնաժողովներում։

Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն և թե՛ «Լուսավոր Հայաստանը» խնդիր չեն տեսնում, որ իրենց լիցենզավորված անդամները «Ոչ»-ի կողմից ներկայացված լինեն տեղամասային հանձնաժողովներում»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին