Կարևոր իրադարձություններ

Պատգամավորներն առաջարկում են արգելել սպառողական վարկերի գովազդը էլեկտրոնային լրատվամիջոցներում. «Ժամանակ»

29 Փետրվար, 2020 09:45
Պատգամավորներն առաջարկում են արգելել սպառողական վարկերի գովազդը էլեկտրոնային լրատվամիջոցներում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում:

Մասնավորապես՝ նրանք առաջարկում են արգելել սպառողական վարկերի գովազդը էլեկտրոնային լրատվամիջոցներում՝ բացառությամբ տվյալ կազմակերպության կայքէջի միջոցով և կազմակերպության սրահում: Հեղինակներն օրենսդրորեն ցանկանում են վարկային կազմակերպություններին ստիպել, որ նրանք նշեն վարկի իրական տոկոսադրույքը:

Գաղտնիք չէ, որ այսօր հասարակության մի զգալի զանգված, հիմնականում սոցիալապես անապահով, հայտնվել է վարկային կազմակերպություններից ֆինանսական կախվածության մեջ, և դա նաև Կենտրոնական բանկի ոչ պատշաճ և հաճախ հանցավոր թողտվության պայմաններում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին