Կարևոր իրադարձություններ

Հայաստանում վերջին տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. որն է պատճառը. «Ժողովուրդ»

29 Փետրվար, 2020 08:30
Հայաստանում վերջին տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. որն է պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2017 թվականին Հայաստանում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը կազմել են 562, 2018 թվականին՝ 606, իսկ 2019 թվականին դրանց թիվը 613 է եղել:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում ինքնասպանություն գործողների մեջ մեծ թիվ են կազմում գործազուրկները: Ըստ որոշ մասնագետների՝ մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական վատ պայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով:

Սակայն հոգեբան Սամվել Խուդոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ինքնասպանությունների վիճակագրական տվյալներին, նկատեց. «Ես մտածում եմ, որ հետհեղափոխական ցնցումներն են պատճառը: Շատերի համար այդ շրջանը կործանարար էր. չէ՞ որ նրանք նոր սկսել էին կարիերա ստեղծել, եւ հանկարծ միանգամից այդ ամեն ինչը քանդվեց, ամեն ինչ փոխվեց: Բացի ֆինանսական խնդիրների ի հայտ գալուց, կյանքը փոխվեց, որովհետեւ հեղափոխությունից հետո բավական շատ մեծ թվով մարդիկ խաղից դուրս մնացին», – նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին