Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    494,5
    501,5

  • EUR

    535,5
    547,5

  • RUB

    6,39
    6,74

Կարևոր իրադարձություններ

Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը. «Փաստ»

29 Փետրվար, 2020 08:06
Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը. «Փաստ»

««Փաստ» թերթը գրում է.

Պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ իշխանության ներսում զորակոչային խնդիրների հետ կապված ակտիվ քննարկումներ են ընթանում: Մասնավորաբար, ըստ մեր տեղեկությունների, առաջարկներից մեկը վերաբերում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելուն: 

Ըստ մեր աղբյուրների, խոսքն այն մասին է, որ զորակոչային տարիքը 18-ից 27 տարեկանի փոխարեն դառնա 20-ից (նույնիսկ 21-ից) 30 տարեկան: Այսինքն, բանակ զորակոչել ոչ թե 18 տարեկանում, այլ 20 կամ 21, իսկ զորակոչային տարիքից դուրս գալու վերին շեմը 27-ից բարձրացնել 30-ի: 

Թեման ինքնին նորություն չէ, քանզի նման ներքին քննարկումներ եղել են նաև նախկինում, սակայն, ըստ մեր տեղեկությունների, թեման վերջին շրջանում նորից սկսել է ակտուալանալ: 

Այս տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին՝ խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք այս թեմայով քննարկումներ եղել են, ու արդյո՞ք հիմա իսկապես ակտիվացել են այդ քննարկումները:

«Ընդհանրապես նման քննարկումներ հաճախ են լինում, բայց եթե ասեմ՝ հատուկ դրա համար ինչ-որ օրակարգ է մշակվել, որ այդ հարցը քննարկվի, ո՛չ, չի եղել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին