Կարևոր իրադարձություններ

Ահա այսօրվա Թուրքիան իր ողջ «հմայքով»․ Կարեն Հովհաննիսյան

28 Փետրվար, 2020 23:44
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
Ահա այսօրվա Թուրքիան իր ողջ «հմայքով»․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Վերջապես ի՞նչ տեղի ունցավ անցնող 24 ժամվա ընթացքում: Այս 24 ժամվա ընթացքում Թուրքիան իր ողջ թշվառությամբ երևաց աշխարհին:
Իդլիբում, ինչպես սիրիական մնացած բնակավայրերում, գաղտագողի փորձում էր ռազմական գործողություն իրականացնել:Նա չպետք է գտնվեր այնտեղ, որտեղ հարվածներ էին հասցրել սիրիական ուժերը, մինչդեռ նա այնտեղ էր, և սատարում էր ահաբեկիչներին:

Ասել, որ ռուսները կամ սիրիացիները չգիտեին դրա մասին, միամտություն կլինի, սակայն որոշեցին, որ պետք է խստագույնս պատժեն Թուրքիային իր այդ տմարդի պահվածքի համար:

Իդլիբում գլխովին ջախջախվելուց հետո Էրդողանը հրամայում է Թուրքիայում անջատել սոցիալական ցանցերը, քանի որ մտահոգություն ուներ, որ կարող է հակակառավարական բողոքի ցույցեր սկսվեն սոցցանցերի օգնությամբ: Արյունալի պարտությունից հետո զանգահարում է Պենտագոն, ենթադրում եմ, որպեսզի Սիրիայում գտնվող ամերիկյան ուժերն իրեն օգնություն ցուցաբերն, սակայն իզուր, ԱՄՆ-ն սահմանափակվում է հայտարարությամբ: Զանգահարում է ՆԱՏՕ , կրկին ռազմական օգնության ակնկալիքով, այստեղ ևս մեծ է հիասթափությունը, քանի որ ՆԱՏՕ-ն ևս բավարարվում է հայտարարությամբ:

Գործի է դնում ավանդական շանտաժը, հայտարարում է, որ բացում է փախստականների դռները դեպի Եվրոպա, իսկ աշխարհից զրո արձագանք: Էրդողանի խուճապահար անվտնագության նիստը, քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումները, ուղերձով ժողովուրդին դիմելը ևս չեն հանգստացնում իրեն, և նա ստիպված գնում է ուղիղ երկխոսության: Այս անգամ զանգահարում է Պուտինին և խնդրում հանդիպում, իսկ Պուտինը ենթադրում եմ, որ Էրդողանի առջև պայման է դնում քննարկման շրջանակների հետ կապված: Դա ավելի ակնհայտ է դառնում հեռախոսազրույցից հետո Լավրովի հայտարարությունից՝ սիրիական զորքին չխանգարել ահաբեիկչների դեմ պայքարում, ռազմավարական նշանակության երկու ճանապարհների լիակատար վերահսկողություն... Ահա այսօրվա Թուրքիան իր ողջ «հմայքով»:

 

Լրահոս

Դիտել ավելին