Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենահին թրերից մեկը հայկական թանգարանում է․ թուրը ավելի քան 5000 տարեկան է

28 Փետրվար, 2020 22:15
Աշխարհի ամենահին թրերից մեկը հայկական թանգարանում է․ թուրը ավելի քան 5000 տարեկան է

Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության վանքում գործող թանգարանում պահվող թուրը, որը մինչ այժմ համարբում էր միջնադարյան,  իրականում աշխարհի ամենահին թրերից մեկն է՝ 5000-ամյա: Այս մասին հայտնում է «Daily Maily»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ թուրը պատրաստվել է մ.թ.ա. 3000 տարի առաջ և եկել է Թուրքիայի արևելքից։

Թուրը հայտնաբերվել է Կա Ֆոսկարի համալսարանից ասպիրանտուհի Վիկտորիա Դալարմելինայի կողմից: Նա կասկածել է, որ այն ոչ թե միջնադարյա արտեֆակտ է, այլ ավելի հին, որը նման է այն թրերին, որոնց նա հանդիպել է իր հետազոտություններում:

Ենթադրվում է, որ թուրը Վենետիկ է բերվել 19-րդ դարի երկրորդ կեսին Թուրքիայի Տրապիզոնից: Սա ենթադրվում է թրի հետ առկա թղթից: Թերթի վրա գրված հայերեն գրությունը հայտնում է 1915 թվականին Վենետիկում մահացած հայտնի բանաստեղծ և գրող Տեր Ղևոնդ Ալիշանին նվիրատվության մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին