Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Կոթի գյուղի ուղղությամբ

28 Փետրվար, 2020 21:11
Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Կոթի գյուղի ուղղությամբ

Այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

«Ժամը 12:00-ից հետո են եղել կրակոցները՝ մոտ 1 ժամ տևողությամբ: Գյուղը վնասներ չի կրել, առանձին հատվածում ինչ-որ շինության պատի կպել է, բայց էական վնաս չկա»,-ասել է գյուղապետը հավելելով, որ կրակոցներ եղել են նաև նախօրեին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին