Կարևոր իրադարձություններ

«Մոնակո Պլազա»-ում կրակոցներ արձակած 27-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

28 Փետրվար, 2020 20:57
«Մոնակո Պլազա»-ում կրակոցներ արձակած 27-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

Փետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծատայությունից։

Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել։ Ոստիկանները վնասազերծել են Նարեկ Պ․-ին և բերման ենթարկել ՔՈԳՎ։

Հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։

Գործողության ընթացքում տուժած անձինք չկան։

Նախաքննությունը շարունակվում է։

`

 

Լրահոս

Դիտել ավելին