Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ «Մոնակո Պլազա»-ում․ 27-ամյա ծանր հանցագործության դեպքով հետախուզվողը իր մոտ եղած ավտոմատով անընդհատ կրակոցներ է արձակել

28 Փետրվար, 2020 19:37
Կրակոցներ «Մոնակո Պլազա»-ում․ 27-ամյա ծանր հանցագործության դեպքով հետախուզվողը իր մոտ եղած ավտոմատով անընդհատ կրակոցներ է արձակել

Այսօր՝ փետրվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Ոստիկանությունը տվյալներ է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու «Մոնակո Պլազա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում առանձնապես ծանր հանցագործության դեպքով հետախուզվող կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, օպերատիվ խմբերը ժամանելով, գրեթե մեկ ժամ բանակցություններ են վարել հետախուզվողի հետ, որպեսզի նա ինքնակամ հանձնվի իրավապահներին, սակայն նա իր մոտ եղած ավտոմատով անընդհատ կրակոցներ է արձակել: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է համոզել նրան, ով ինքնակամ ներկայացել է իրավապահներին: Հայտնաբերվել է հանցագործության գործիք ինքնաձիգը, որն այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն առգրավում են:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետախուզման մեջ գտնվող անձը 27-ամյա Նարեկ Պոտրոսյանն է:

Առավել մանրամասն՝  սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին