Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու քրգործով կարճման որոշումը տուժողի փաստաբանը բողոքարկել է

28 Փետրվար, 2020 19:01
Հեղինակ՝ Տիգրան Աթանեսյան
Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու քրգործով կարճման որոշումը տուժողի փաստաբանը բողոքարկել է

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին որոշման եզրափակիչ մասն է, որտեղ հստակ գրված է, որ նա անչափահասին վրաերթի է ենթարկել և պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Եկեք ընդունենք, որ քիչ հավանական է, որ երեխան անզգուշությամբ ավտոմեքենային դիպչելիս ստանար նման կարգի մարմնական վնասվածքներ:
Կարճման որոշումը այսօր բողոքարկել եմ Երևան քաղաքի դատախազին»:

Հիշեցնենք, որ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթը տեղի էր ունեցել 2019թ․-ի սեպտեմբերի 12–ին։  Ըստ Սանասարյանի՝ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային եւ ընկել գետնին։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին