Կարևոր իրադարձություններ

Իրանը կորոնավիրուսի պատճառով մի քանի օրով փակում է դպրոցները

28 Փետրվար, 2020 17:52
Իրանը կորոնավիրուսի պատճառով մի քանի օրով փակում է դպրոցները

Իրանի իշխանություններն մի քանի օրով փակել են դպրոցները `կորոնավիրուսային հիվանդությունների ակնկալվող գագաթնակետի պատճառով, և ուսանողները հնարավորություն կունենան սովորել հատուկ ծրագրերի միջոցով. հայտնում է Ռիա Նովոստին:
Այսօրվա դրությամբ Իրանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 388 դեպք, որից 34-ը ՝ մահացու ելքով: Միևնույն ժամանակ՝ ապաքինվել է 73 մարդ:

«Իրականությունն այն է, որ մենք առջևում ունենք համեմատաբար ծանր շաբաթ: Մենք ականատես ենք լինում մի գործընթացի, որի ընթացքում հիվանդության հիմնական գագաթնակետը կգրանցվի մեկ շաբաթվա ընթացքում և դրան հաջորդող օրերին», - ասաց առողջապահության նախարարը ՝ հավելելով, որ քաղաքներում կարանտին չի նախատեսվում:
Համալսարանները նույնպես , ինչպես նախկինում հաղորդվել էր, կփակվեն մինչև հաջորդ շաբաթվա վերջ, այսինքն ՝ մինչև ուրբաթ:
Առողջապահության նախարարությունը շարունակում է քաղաքացիներին հորդորել զերծ մնալ ուղևորություններից, չեղյալ հայտարարել զանգվածային հավաքույթները հանրապետության ամբողջ տարածքում և պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

 

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին