Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հեռախոսազրույցներ կունենա Թրամփի, Մերկելի, Մակրոնի և Ջոնսոնի հետ

28 Փետրվար, 2020 17:30
Էրդողանը հեռախոսազրույցներ կունենա Թրամփի, Մերկելի, Մակրոնի և Ջոնսոնի հետ

Թուրքիայի նախագահ Էրդողանը այսօր Սիրիայի Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ հեռախոսազրույցներ կունենա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, այս մասին ասել է նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը . հայտնում է Ռիա Նովոստին:

«Մեր նախագահը բանակցություններ կվարի Մակրոնի, Մերկելի, Ջոնսոնի և Թրամփի հետ», - նշել է Ալթունը:
Նա հավելել է, որ ուրբաթ օրը Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում նրանք պայմանավորվել են հնարավորինս շուտ առանձին հանդիպում ունենալ:

 

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին