Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,32
    6,72

Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով զինծառայողի կյանքին ու առողջությանը հասցված վնասը կփոխհատուցվի

28 Փետրվար, 2020 14:55
Հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով զինծառայողի կյանքին ու առողջությանը հասցված վնասը կփոխհատուցվի

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին նախագծով է հանդես եկել կառավարությունը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրել է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման շարքում առաջարկվում է ներառել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը:

«Քանի որ ԶՈՒ գործողությունների ժամանակ ստեղծվում են իրավիճակներ, երբ զինծառայողները չեն մասնակցում մարտական գործողությունների, չեն կատարում մարտական առաջադրանք, սակայն հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով նրա առողջությանը պատճառվում է վնաս: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը չի ապահովում սոցիալական առումով ապահով վիճակ»,- ասել է նա:

Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվել է.

«Ի՞նչ կարգի փոխհատուցման մասին ենք խոսում, ո՞ր կարգի վնասվածքներն են փոխհատուցվում և նախկին դեպքերը մտնո՞ւմ են կարգավորումների մեջ»:

«Նույն ձևաչափն է գործելու: Եթե հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում է եղել, ապա դասվում է փոխհատուցման ենթակա դեպքերի ցանկում»,- պարզաբանել է նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին