Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն հարկ չի համարում փակել սահմանները կորոնավիրուսի պատճառով

28 Փետրվար, 2020 14:15
Լուկաշենկոն հարկ չի համարում փակել սահմանները կորոնավիրուսի պատճառով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսի առաջին դեպքի պատճառով չի տեսնում սահմանները փակելու անհրաժեշտություն, նա կարծում է, որ «դա դատարկ բան է». հայտնում է Ռիա Նովոստին:

Ավելի վաղ՝ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ նոր տիպի կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Բելառուսում: Այն հայտնաբերվել է իրանցի ուսանողի մոտ, ով ժամանել էր Բաքվից:

Միևնույն ժամանակ, Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկն ասաց,որ ինքը հիմք չի տեսնում հանրապետության սահմանները փակելու համար, քանի որ դա կարող է խթանել ապօրինի միգրացիան:

 

Լրահոս

Դիտել ավելին