Կարևոր իրադարձություններ

«Որոշակի նոր հանգամանքներ են պարզվում». Գաբրիել Բալայանը՝ բանակում միջադեպերի մասին

28 Փետրվար, 2020 12:41
«Որոշակի նոր հանգամանքներ են պարզվում». Գաբրիել Բալայանը՝ բանակում միջադեպերի մասին

Որեւէ նոր բան, քան տարբեր մակարդակներով հայտարարվել է տարբեր պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում վարչապետի, եւ եղել են համապատասխան կադրային փոփոխություններ, առայժմ դրանից ավել որեւէ բան հայտարարելու ես իրավասություն չունեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով բանակում վերջին շաբաթներին մահվան ելքով միջադեպերին:

«Աշխատանքները տարվում են, քրեական գործերը քննվում են, հանգամանքները պարզվում են, այդ թվում նաեւ որոշակի նոր հանգամանքներ: Ճիշտ կլինի այդ հարցերն ուղղել նախաքննություն իրականացնող մարմիններին»,- ընդգծեց փոխնախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին