Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանը` հայ-վրացական սահմանը փակելու մասին

28 Փետրվար, 2020 12:20
Արմեն Գրիգորյանը` հայ-վրացական սահմանը փակելու մասին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ կորոնավիրուսի հետ կապված նախնական պրոֆիլակտիկ գործողություններ են կատարվել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ , որը կապի մեջ է հարևան երկրների առողջապահության համակարգի պատասխանատու կառույցների հետ, ինչպես նաև Հայաստանի ներսում մի շարք քայլեր են ձեռնարկվում:

Իրանի հետ սահմանի մասով արդեն որոշում կայացվել է, և այդ հարցում որոշակի սահմանափակումներ են մտցվել: Ինչ վերաբերում է մնացած հարցերին՝ նա նշել է, որ թե՛ Հայաստանում , թե՛ Հայաստանից դուրս իրենք օնլայն ռեժիմով կապի մեջ են բոլոր գերատեսչությունների հետ և վտանգի դեպքում համապատասխան որոշում կկայացնեն: Իսկ ինչ վերաբերում է հայ-վրացական սահմանին, Արմեն Գրիգորյանը նշեց, որ փակման հարց դեռևս չի քննարկվում: Բոլոր տարբերակները քննարկվում են և համապատասխան իրավիճակի դեպքում, համապատասխան որոշում կկայացվի:

Լրագրողների այն հարցին, որ Մեղրիի անցակետի փակվելուց հետո տեսանյութեր են հրապարակվել, որ բեռնատար մեքենաներից բացի նաև մարդատար մեքենաներ են անցնում, Արմեն Գրիգորյանը նշեց, որ եթե ինքը չի սխալվում՝ կադրերը այդ օրվա չէին:

«Իրականում սահմանափակումները աշխատում են և մինչ այս պահը բոլոր ձեռնարկված միջոցները արդյունավետ են»:

 

Լրահոս

Դիտել ավելին